2.39 միլիարդ խորանարդ մետր, կամ ամբողջ գազի ծավալի 92.7 տոկոսը Վրաստանը ստանալու է Ադրբեջանից, այդ թվում, Սոկարից 1.51 միլիարդ խորանարդ մետր, իսկ Շահ Դենիզ հանքից 873.8 միլիոն խորանարդ մետր։ Վրաստան գազի փոխանցման կանխատեսումնային ծավալը 2.57 միլիարդ խորանարդ մետր է։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ նշելով, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան հաստատել է գազի այս բալանսը։
169.9 միլիոն խորանարդ մետր գազ է նախատեսված ստանալ Ռուսաստանից, տեղական հայտնաբերման կանխատեսումնային ծավալը կազմել է 17.9 միլիոն խորանարդ մետր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







