Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայնից քիչ հեռու կործանված «Boeing-737» ուկրաինական ինքնաթիռի սև արկղերը հայտնաբերվել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական պետական հեռուստաընկերությամբ երկրի Քաղաքացիական ավիացիայի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեի հայտարարությանը։
Ջաֆարզադեն նշել է, որ սև արկղերը վնասվել են, սակայն հնարավոր է վերականգնել նրանց պարունակած տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայնից քիչ հեռու կործանված «Boeing-737» ուկրաինական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 176 անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







