Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:09

Թուրքական զորակազմի մեկնումն Ադրբեջան օրակարգից դուրս չի եկել. ԶԼՄ

Թուրքական զորակազմի մեկնումն Ադրբեջան օրակարգից դուրս չի եկել. ԶԼՄ

Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերը ներկայացնող հրամանատարության հատուկ խմբի ստեղծումը, ինչպես նաև այդ մասին տեղեկատվության հրապարակումը կապված են Ադրբեջան թուրքական զորակազմ ուղարկելու պլանների հետ: Այս մասին գրում է Turan գործակալությունը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Բաքվում ստեղծվել է հրամանատարության հատուկ խումբ, որը ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերը Ադրբեջանում:

Ինչպես գրում է գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին, «ադրբեջանական օպերատիվ խմբի» ստեղծման հարցը ծագել է որոշ ժամանակ առաջ, երբ քննարկվում էր թուրքական զորակազմը Ադրբեջան ուղարկելու հարցը:

«Չնայած, որ դա տեղի չի ունեցել, որոշումն ինքնին օրակարգից հանված չէ և անհրաժեշտության դեպքում կիրագործվի։ Այդ գեներալների անունները, ինչպես նաև «ադրբեջանական օպերատիվ խմբի» մասին փաստը հրապարակելը նպատակ ունի ցույց տալ, որ այդ հարցը օրակարգից դուրս չի բերվել», — մեջբերում է պարբերականը։

Գործակալությունը նշում է, որ օգոստոսի 26-ին թուրքական «Ջումհուրիեթ» թերթը հաղորդագրություն է հրապարակել՝ հղում անելով Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդին՝ թուրքական բանակում բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների մասին։

Այդ ցուցակում նշված է ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ, գեներալ Բախտիյար Էրսայի անունը, որը նշանակվել է «Ադրբեջանական օպերատիվ խմբի» հրամանատար: Գեներալ Էնդի Գյուները նշանակվել է «Ադրբեջանական օպերատիվ խմբի» շտաբի պետ, իսկ բրիգադի գեներալ Աբդուլա Քաթիրջին նշանակվել է Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգային կենտրոնի հրամանատար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+