Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը դիտավորյալ է կատարվել ԱՄՆ-ի կողմից, որպեսզի խաթարեն անվտանգությունն ու ապակայունացնեն իրավիճակը տարածաշրջանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված Է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված ԶԼՄ-ների հարցերի պատասխաններում, որոնք նախապատրաստված են եղել, բայց չեն հնչել ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսի ժամանակ։
«2020թ.հունվարի 3-ին Բաղդադում ամերիկացիների գործողությունը իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Սոլեյմանիի և նրան շրջապատած անձանց դեմ գնահատում ենք որպես կանխամտածված ակտ, որը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, որն իրականացվել է ՄԱԿ -ի ինքնիշխան անդամ պետության տարածքում առանց նրա իմացության», — նշել են դիվանագիտական գերատեսչությունում:
«Կոչ ենք անում բոլոր կողմերին գործել զուսպ՝ ցուցաբերելով առողջ բանականություն և առաջնահերթություն տալ դիվանագիտական միջոցներին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







