Հունվարի 20-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անձնակազմին է ներկայացվել «Ղոդս» ուժերի նոր փոխհրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Հեջազին: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարսնյուզ»-ը, փոխանցում է «Ռազմինֆո»-ն։
Հեջազին Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում եղել է «Ղոդս» ուժերի փոխհրամանատար, 1997-2007թթ. նա ղեկավարել է ԻՀՊԿ ենթակայության տակ գտնվող մեկ այլ կառույց՝ «Բասիջը»:
Մոհամմադ Հեջազին զբաղեցրել է նաև ԻՀՊԿ միացյալ շտաբերի պետի պաշտոնը, սակայն հայտնի չէ, թե վերջին տարիներին ինչ պաշտոն է զբաղեցրել:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից սպանվել է «Ղոդս»-ի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







