Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:21

«Վերին Լարսում» Հայաստանի մաքսային կցորդը շուտով կնշանակվի. Դավիթ Անանյան

Վերին Լարսի մաքսակետում Հայաստանի մաքսային կցորդի պաշտոնում առաջարկվող թեկնածուն ներկայացվել է ՀՀ կառավարությանը և արժանացել դրական եզրակացության։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Դավիթ Անանյանը նշել է, որ որոշման նախագիծն արդեն կա, գտնվում է կառավարությունում և մոտ օրերս արդեն լինելու է քննարկման առարկա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վարչապետին առաջարկել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանատանը կից նոր հաստիք բացել, որը զբաղեցնող անձը «Վերին Լարսի» անցակետում հենց տեղում կօգնի լուծել հայաստանցի փոխադրողների խնդիրները։

Մաքսային կցորդը Վերին Լարսում նշանակվելու է 3 տարի ժամկետով։ Այդ պաշտոնում նշանակվելու համար անձը պետք է առնվազն 1 տարի մաքսային համակարգում բարձր պաշտոն զբաղեցրած լինի և տիրապետի առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը` ռուսերեն։

Նոր պաշտոնյայի նստավայրը կլինի Օսեթիայի մաքսային ծառայության` Վլադիկավկազում գտնվող գրասենյակը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+