«ՏուրՍտատ»պորտալը կազմել է հետխորհրդային տարածքի ամենատարածված ուղղությունների վարկանիշը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը: Վարկանիշի թոփում են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը։
Հայաստանում առավել մեծ ժողովրդականություն են վայելում Երևանը, Սևանը և Դիլիջանը։ Վարկանիշը ներկայացված է հեղինակային տուրերի շուկայի վերլուծության և հանգստի առաջարկների հիման վրա:
Հեղինակային տուրերը ճանապարհորդություններ և շրջագայություններ են ճանապարհորդության փորձագետի հետ, 5-ից մինչև 15 հոգանոց փոքր խմբում: Հեղինակային ճանապարհորդություն և տուրեր ԱՊՀ-ում առավել հաճախ նախընտրում են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները։
Հեղինակային շրջագայության համար զբոսաշրջիկները շաբաթական 2 անձի համար միջինը 1-ից 1,5 հազար դոլար են վճարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







