Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նախագահն ասել է Թեհրանում հունվարի 27-ին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ։
«Իրանի և Ռուսաստանի համար կայունությունը տարածաշրջանում ունի առանձնահատուկ նշանակություն, այդ պատճառով էլ մենք պատրաստ ենք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման»,-Նախագահի խոսքերն է մեջբերում Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը հավելել է, որ տարածաշրջանի երկրների հետ Թեհրանի առևտրային հարաբերությունները նոր մակարդակի են անցնում։ «Ոչ վաղ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զինավարժությունները Օմանի նեղուցում խոսում են այն մասին, որ երկրները միտված են միմյանց հետ հաստատելու առավել սերտ հարաբերություններ»,-ասել է նախագահը։
Նշենք, որ եռակողմ համատեղ զինավարժությունները սկսվել են 2019թ. դեկտեմբերի 27-ին, որոնք տևել են չորս օր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







