Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես դադարեցնում է: Այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ժամանակավորապես արգելված է ուղիղ ավիահաղորդակցությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ։ Այս մասին արդեն տեղեկացվել են Չինաստանի ավիիշխանություններն ու համապատասխան ավիաընկերությունները։ Սահմանափակումները գործելու են մինչև ձմեռային նավիգացիոն սեզոնի ավարտը (մարտի 29)», — ասված Է հայտարարության մեջ:
Գործակալությունում հավելել են, որ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը կարող է վերանայվել՝ կախված համաճարակի տարածման տեմպերից:
Վրաստանի և Չինաստանի միջև շաբաթական երեք անգամ կանոնավոր ուղիղ չվերթներ են իրականացվում Թբիլիսի — Ուրումկի երթուղով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







