Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակի թեմայով նախօրեին հեռախոսազրույց է եղել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ermenihaber.amկայքը։
Զրույցի ընթացքում Էրդողանը մտահոգություն է հայտնել Սիրիայի կառավարական ուժերի կողմից թուրք զինվորների դեմ իրականացված հարձակման կապակցությամբ։ Նա նշել է, որ դրանով վնաս է հասցվել Սիրիայում խաղաղություն հաստատելու ն միտված ռուս-թուրքական համատեղ ջանքերին:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Անկարան շարունակելու է պատասխանել նմանատիպ հարձակումներին՝ լիարժեքորեն օգտագործելով իր ինքնապաշտպանության իրավունքը։
Հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ըստ ռուսական կողմի՝ Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել, որ Իդլիբում աճել է ահաբեկիչների ակտիվությունը։ Նա կարևորել է երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, որպեսզի բարձրացվի Սիրիայում համատեղ համակարգման աշխատանքների արդյունավետությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







