Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:06

Ադրբեջանում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունների քվեարկութունը բոլոր 5573 տեղամասերում ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ժամը 17:00-ի դրությամբ՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 44,84 %։ Ադրբեջանի ԿԸՀ-ի ներկայացուցիչները և միջազգային դիտորդները օրվա ընթացքում նշել են, որ քվեարկությունն ընթացել է հանգիստ մթնոլորտում:

Ընտրողների ցուցակներում ընդգրկված է ավելի քան 5,3 մլն քաղաքացի։ Ընտրությունները կայացած կհամարվեն ցանկացած պարագայում. մասնակցության շեմ չկա։

Նշենք, որ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիների ակտիվությունը կազմել է 55,7 %։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի 125 տեղերին հավակնում է 1314 թեկնածու: Նրանցից 11-ը առաջադրվել են նախաձեռնող խմբերի կողմից, 246 թեկնածու 19- քաղաքական կուսակցությունների կողմից, 1057-ը ինքնաառաջադրված են։ 2005 թվականից Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցնում են միայն մեծամասնական ընտրակարգով ՝ միամանդատ ընտրատարածքներով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին կարգադրություն էր ստորագրել հինգերորդ գումարման Միլի մեջլիսի լուծարման և փետրվարի 9-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Նման որոշման նախաձեռնողը խորհրդարանական մեծամասնությունն է, որը հայտարարել էր, որ Միլի մեջլիսը չի կարող կյանքի կոչել պետության ղեկավարի կողմից տրված բարեփոխումները և նման իրավիճակում չի կարող արդյունավետորեն կատարել իր գործառույթները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+