Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ ընտրախախտումներով, կեղծիքներով ու ճնշումներով։ Ավելին, այս ընտրությունների ժամանակ գրանցվել է երկու վստահված անձի մահ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Ադրբեջանագետը նշեց, որ պաշտոնական վարկածով երկու անձն էլ մահացել են սրտի կթավածից, սակայն ընդդիմադիր ակտիվիստների՝ սոցիալական ցանցերում իրականացվող քննարկումների համաձայն՝ երկու վստահված անձինք ակտիվորեն բարձրաձայնել են իշխող ուժի թեկնածուի օգտին իրականացվող ընտրակեղծիքների մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







