Կասպից ծովում նավթային հարթակների վրա վթար չի գրանցվել, նախնական տվյալներով ՝ տեղի ունեցածը ցեխային հրաբխի ժայթքում է: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)։
Ավելի վաղ լրատվամիջոցներով և սոցիալական հարթակներում տեղեկություններ էին հայտնվել, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյուն է որոտացել, ապա՝ հրդեհ բռնկվել։
«SOCAR-ի վերահսկողության տակ գտնվող ծովային հարթակներում և արդյունաբերական օբյեկտներում վթարներ չեն եղել, աշխատանքը շարունակվում է բնականոն ռեժիմով։ Կասկած կա, որ ծովում պայթյունի պատճառ է դարձել ցեխային հրաբխի ժայթքումը», — ասված է SOCAR-ի հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







