Այսօր Իրանի հարավային շրջաններում արձանագրվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բուշեր քաղաքից 61 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է մոտ 165 հազար մարդ: Հիպոկենտրոնը եղել է 2 կմ խորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







