Թատրոնի միջազգային օրը Թբիլիսիի հայկական թատրոնի աշխատակազմն ավանդույթի համաձայն, սկսեց Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնից, ուր ադամյանցիները ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի հայ թատրոնի մեծերի շիրիմների. հաղորդում է aliq.ge-ն:
Ապա եղան թատրոնի նոր կառուցվող շենքում:
Թբիլիսիի հայկական պետական դրամատիկականը 165 տարվա պատմություն ունի, այն հայկական հնագույն թատրոններից է, ու Հայաստանի սահմաններից դուրս միակը, որ ունի պետական կարգավիճակ: Թատրոնի բեմը բազմաթիվ հանճարներ է տեսել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







