Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 490 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 35 560 թեստ:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 279 936 դեպք:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8, ապաքինվել՝ 219 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



