Թուրքիան հայտարարել է, որ դուրս է գալիս կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և պայքարի մասին Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայից։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում:
«Թուրքիայի Հանրապետության անունից 2011 թվականի մայիսի 11 — ին ստորագրված և կառավարության 2012 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ հաստատված կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի գործողությունը դադարեցվել է Թուրքիայի Հանրապետության նկատմամբ», — ասված է փաստաթղթում:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկրում կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարը շարունակվելու է:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Կանանց իրավունքների պաշտպանության Ստամբուլյան կոնվենցիան ընդունվել է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների կողմից 2011թ. մայիսի 11-ին, այն դարձել է առաջին եվրոպական համաձայնագիրը, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին:
Թուրքիան դարձել է Կոնվենցիան վավերացրած առաջին երկիրը, որին հաջորդել են ևս 33 երկրներ:
Կոնվենցիան հաճախ վիճելի փաստաթուղթ են կոչում, մասնավորապես, քննադատների կարծիքով, լղոզված «գենդեր» հասկացության պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







