Այսօր առավոտյան Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը, գրում է aliq.ge-ն:
Առաջին փուլում երկիրը ստացել է 43 200 չափաբաժին «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ: Օրեր առաջ հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել էր, որ երկիրը պատվաստանյութ կստանա փուլ առ փուլ:
Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում կպատվաստվեն բուժաշխատողները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







