Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:29

«Թուրքիան պետք է հարվածի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին ուղարկվող բեռնատարներին». թուրք գեներալ

«Թուրքիան պետք է հարվածի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին ուղարկվող բեռնատարներին». թուրք գեներալ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինը հայտնել է, որ Թուրքիան պետք է հարվածի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) ուղվարկվող բեռնատարների վրա: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

«Իսրայելը հարձակումներ է իրականացնում Իրանի, Իրաքի և Լիբանանի վրա: Ինքնաթիռներ օդ բարձրացնելով, հարվածում է Իրանի թիրախներին, ապրանքափոխադրող մեքենաներին և պահեստներին», ասել է նա և հավելել, որ նույնը կարող է անել նաև Թուրքիան:

Փեքինի պնդմամբ՝ Թուրքիան կարող է Սիրիայի քրդերի թիրախներին խոցել այն պատճառով, որ իր երկիրը պայքարում է ահաբեկչության դեմ: Բացի այդ, նրա դիտարկմամբ, «ողջ աշխարհը գիտի, որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG, խմբ.՝ PYD-ի ռազմական թևը) հարձակումներ են իրականացնում Թուրքիայի դեմ»:

«Որտեղից որ սպառնալիք է գալիս, Իսրայելը հարվածում է: Մենք էլ (Թուրքիան-խմբ.) կարող ենք հարվածել իրենց (PYD/YPG- խմբ.) բեռնատարներին»,- ասել է գեներալը:

Փեքինը բերելով Իսրայելի օրինակը, փորձել է լեգիտիմացնել Թուրքիայի հնարավոր նոր քայլերը Սիրիայում:

Ինչպես հայտնի է, թուրքական իշխանությունները PYD/YPG-ն նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:

Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից PYD-ին ցուցաբերվող «օգնությունը» թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներից մեկն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+