Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:16

Al Arabiya-ի ռեպորտաժը քուրդ զինյալների վերաբերյալ հունից հանել է թուրքական ԶԼՄ-ներին

Al Arabiya-ի ռեպորտաժը քուրդ զինյալների վերաբերյալ հունից հանել է թուրքական ԶԼՄ-ներին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ բին Սալմանի վերահսկողության տակ գտնվող «Al Arabiya» հեռուստաընկերության ռեպորտաժը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին։ Արաբական հեռուստաընկերությունը «Հատուկ առաքելություն» կոչվող ռեպորտաժ է պատրաստել, որը առնչվում է քուրդ զինյալներին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական աղբյուրների՝ ռեպորտաժում ասվում է, որ Թուրքիայում գործող ռեժիմը շարունակում է քրդերի նկատմամբ կիրառել բռնության և ռասիստական քաղաքականություն։ Այս ամենն էլ հունից հանել է թուրքական ԶԼՄ-ներին, քանի որ քուրդ զինյալները Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ։

Նշված է եղել, որ Թուրքիան շարունակում է պարբերաբար ավիահարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում գտնվող քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազային, ինչը բարդացնում է այնտեղ ռեպորտաժներ իրականացնելը։

«Քանդիլ հասնելը դժվար է, քանի որ ամեն բան հրթիռակոծող թուրքական ռազմական ինքնաթիռները կարող են ձեզ թիրախավորել»։ Ըստ «Al Arabiya»-ի վերոնշյալ ռազմաօդային օպերացիաները Թուրքիայի զինուժի կողմից Քանդիլում ոչ միշտ են ունենում լավ արդյունքներ։

Արաբական հեռուստաընկերության ռեպորտաժում նաև ուշագրավ մանրամասներ են ներկայացվում քուրդ զինյալների կյանքից։

«Մեզ տասը մարդ դիմավորեց։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք մեծ խմբերով չեն կուտակվում։ Զինյալները ոչ մի անուն չունեն և հեռախոսներ չեն օգտագործում։ Թե ինչ է կատարվում աշխարհում տեղեկանում են ռադիոյից։ Ոչ աշխատավարձ են ստանում, ոչ էլ՝ ամուսնանում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+