Վրաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն՝ վկայակոչելով կառավարական StopCov.ge կայքի տվյալները։
Ըստ կայքի տեղեկությունների ՝ նախկինում հաստատված 8 վարակակիր ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։
Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1 177 դեպք։ Եվս 41 քաղաքացի բուժման է տեղափոխվել արտասահմանից։
Ապաքինվածների ընդհանուր թիվը 955 է։ Վրաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով 17 մարդ է մահացել։ Կարանտինում մնում է մոտ 7 հազար քաղաքացի, իսկ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ՝ 285 մարդ։ Անցկացված ՊՇՌ-թեստերի ընդհանուր թիվը կազմում է գրեթե 234 հազար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







