Ադրբեջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 30,050-ի, մեկ օրվա ընթացքում վարակ է հայտնաբերվել ևս 417 մարդու մոտ, COVID-19-ից ընդանուր առմամբ մահացել է 417 մարդ, РИА новости-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը այս մասին հաղորդել է կառավարությանը կից օպերատիվ շտաբը:
«Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ևս 417 դեպք է հայտնաբերվել, 602 մարդ բուժվել է։ Առայսօր Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 30,050 դեպք է հայտնաբերվել, 22,684 մարդ բուժվել է, 417-ը՝ մահացել, 6949 — ը շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում», — ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







