Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:28

Սյա Սոֆիան մզկիթի վերածելով՝ հայտարարվել է Աթաթուրքի աշխարհիկությունը չհարգելու մասին․ Փամուք

Սյա Սոֆիան մզկիթի վերածելով՝ հայտարարվել է Աթաթուրքի աշխարհիկությունը չհարգելու մասին․ Փամուք

Հայտնի թուրք գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը կրկին խոսել է Ստամբուլի կենտրոնում գտնվող բյուզանդական Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական իշխանություններ որոշման մասին։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

«Այա Սոֆիան որպես մզկիթ վերաբացելը նշանակում է շատ պարզորոշ կերպով ասել՝ արդեն չենք հարգում Քեմալ Աթաթուրքի հիմնած աշխարհիկությունը»,- ասել է հայտնի գրողը գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում։

Հուլիսի 24-ին՝ վերաբացման առթիվ տեղի ունեցած առաջին ուրբաթօրյա աղոթքի օրը հրապարակված հարցազրույցում Փամուքը նշել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքը, հունական այս գլուխգործոց տաճարը թանգարանի վերածելով (1934 թ․), արդի աշխարհին ու հատկապես Արևմուտքին ուզում էր ասել, որ թուրքերն աշխարհիկ են։

«Ֆրանսիական աշխարհիկությունը ներդնելով՝ Աթաթուրքը ցանկանում էր ասել, որ մենք եվրոպական մեծ մշակույթի ու քաղաքակրթության մի մասն ենք»,-ասել է Փամուքը՝ ավելացնելով, որ հիմա այդ ամենը գլխիվայր շուռ են տալիս։

«Այս որոշումը ձեզ համար ի՞նչ է նշանակում» հարցին պատասխանելիս Նոբելյան մրցանակակիր գրողն ասել է․

«Պարզ ասած՝ սա նշանակում է՝ Քեմալ Աթաթուրքի աշխարհիկությունն արդեն չենք հարգում։ Ասում են՝ ցանկանում ենք պոպուլիստ լինել, պոպուլյար լինել, բոլորին ասում են, որ գոհ չեն Արևմուտքից»։
Փամուքը քննադատել է նաև քաղաքական ընդդիմությանը (գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը հիմնադրվել է Աթաթուրքի կողմից) այդ քայլին դեմ չգնալու համար։ Ըստ գրողի՝ ընդդիմության նման պահվածքի պատճառներից մեկն այն է, որ Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը համակրանքի է արժանացել ժողովրդի շրջանում։ Որպես մեկ այլ պատճառ էլ գրողը նշել է ընդդիմության վախն առ այն, որ իրենց հակառակ հայտարարությունները երկրում կարող են չընկալվել խոսքի ազատության շրջանակներում։

«Այա Սոֆիայի ճակատագիրը պետք է թուրք ժողովուրդը որոշի, սակայն ես էլ Թուրքիայի քաղաքացի եմ և դրան դեմ եմ, ինչպես ինձ նման միլիոնավոր աշխարհիկ քաղաքացիներ։ Ցավոք, սակայն, մեր ձայնը չի լսվում»,- ասել է Փամուքը։

Վերջում Փամուքը նշել է, որ նախկինում թուրքերը հպարտանում էին միաժամանակ և՛ մուսուլման, և՛ աշխարհիկ լինել կարողանալու համար։ Ըստ գրողի՝ այժմ Թուրքիայում ոչնչացնում են այդ հպարտությունը, որը Աթաթուրքի նախագիծն էր։

Նշենք, որ մոտ 5 դար որպես Բյուզանդաիայի գլխավոր քրիստոնեական տաճար ծառայած, ապա Կոստանդնուպոլսի գրավումից հետո (1453 թ.) մզկիթի վերածված, իսկ 1934 թ-ից Աթաթուրքի նախաձեռնությամբ որպես թանգարան գործող ՍուրբՍոֆիայի տաճարն օրեր առաջ Թուրքիայի Պետխորհրդի, ապա նաև նախագահ Էրդողանի որոշմամբ վերածվեց մզկիթի։ Այսօր՝ հուլիսի 24-ին, Թուրքիայի նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքով (նամազ) Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին որպես մզկիթ բացվեց մուսուլմանների համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+