Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1073 դեպք:
Նշվում է, որ ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 907:
Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 5692 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 275-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







