Վրաստանում կորոնավիրուսի 11 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ մինչ այդ Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 1039 դեպք։ Բուժվել է ևս 1 հիվանդ, բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 900:
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի 41 քաղաքացի բուժման է տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 15 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5687 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 232:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







