Հուլիսի 9-ին նախագահ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամմադովը:
Այս մասին հայտնում է razm.info կայքը։
Այս մասին հայտնել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ: 2015-ից Մամմադովը զբաղեցրել է նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալի, իսկ 2018-ի հունիսից՝ պետի պաշտոնը:
Նշվում է, որ Մամմադովի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը: Օսմանովը ժամանակին եղել է Ադրբեջանի ԶՈւ առաջին ԲԿ-ի հրամանատար, իսկ ներկայումս զբաղեցնում է գլխավոր շտաբի պետի՝ մարտական պատրաստության գծով տեղակալի պաշտոնը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







