Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 230211-ի, մահվան ելքերը՝ 10958-ի, արձանագրվել է ապաքինման 191478 դեպք: Այս մասին այսօր հայտնել է առողջապահության և բժշկական կրթության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2549 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230211-ի»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում մահացել է 141 մարդ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում մահացել է արդեն 10958 մարդ:
Լարիի խոսքով՝ վարակվածների շրջանում արձանագրվել է ապաքինման 191478 դեպք։