Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:24

Պոլսո պատրիարք Մաշալյանը հանդիպել է պոլսահայ մամուլի ներկայացուցիչների հետ

Պոլսո պատրիարք Մաշալյանը հանդիպել է պոլսահայ մամուլի ներկայացուցիչների հետ

Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը խորհրդակցական հանդիպում է ունեցել Ստամբուլում գործունեություն ծավալող հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Հաղորդվում է, որ հանդիպման գլխավոր թեման եղել է համաճարակի պայմաններում հայկական լրատվամիջոցների առջև ծառացած ֆինանսական խնդիրները։

Նշվում է, որ պատրիարքի նախագահությամբ տեղի ունեցած քննարկում-հանդիպմանը մասնակցել են պատրիարքարանի դիվանապետ Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, պատրիարքական փոխանորդ Տ․ Գրիգոր ավագ քահանա Տամատյանը, «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, «Մարմարա» թերթից Արի Հադդելերը և Կարո Համամջյանը, «Փարոս» ամսագրից Մայդա Սարիսն ու Մկրտիչ Արծիվյանը, «Լույս» մեդիայից էլ Արամ Քուրանն ու Շահնուր Քազանջըն։

Հանդիպումը սկսվել է պատրիարքի աղոթքով ու ողջույնի խոսքով, ապա Արք․ Մաշալյանը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման գլխավոր նպատակն է քննարկել կորոնավիրուսի համավարակի շրջանում հայկական լրատվամիջոցների առջև ծառացած ֆինանսական խնդիրները։

Բոլոր ներկաները հանդես են եկել ելույթով՝ ներկայացնելով իրենց ներկայացրած կազմակերպությունների խնդիրները։ Նրանք նշել են, որ համայնքային կառույցների օժանդակության կարիքն ունեն։

Ավելի քան 2 ժամ տևած հանդիպման ավարտին պատրիարքն ամփոփիչ ելույթի է ունեցել և նշել, որ իրենք շատ են կարևորում հայալեզու մամուլի միավորների գործունեությունը համայնքային կյանքում և իրենց բարոյական աջակցությունն են հայտնում նրանց։ Մաշայլանը նշել է նաև արևմտահայերենի պահպանության գործում հայատառ մամուլի ունեցած կարևոր առաքելության մասին։ Ըստ պատրիարքի՝ այն պետք է թափանցի համայնքի բոլոր շերտերից ներս։ Այս առիթով պատրիարքը ներկաներին հորդորել է հանդիպում ունենալ նաև համայնքային պաշտոնյաների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+