Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 217 724-ի, մահվան ելքերը՝ 10 239-ի, արձանագրվել է առողջացման 177 852 դեպք: Այս մասին ուրբաթ հայտնել է առողջապահության և բժշկական կրթության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2628 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217 724-ի»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում, ցավոք, մահացել է 109 մարդ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում մահացել է արդեն 10 239 մարդ:
Լարիի խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 177 852 դեպք է գրանցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







