Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հայտնաբերվել, 5 հիվանդ ապաքինվել է։ Այս մասին փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ մինչ այս Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 919 դեպք։ Ապաքինվել է ևս 4 հիվանդ, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 780 է։
Դրա հետ մեկտեղ Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 14 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 2687 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 260:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







