Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:18

Էրդողանը հայերի դեմ ռասիստական գրառումներով հայտնի ըմբիշին խորհրդական է նշանակել

Էրդողանը հայերի դեմ ռասիստական գրառումներով հայտնի ըմբիշին խորհրդական է նշանակել

Թուրք հայտնի ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռըզա Քայաալփը Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարությունում խորհրդական է նշանակվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Հաղորդվում է, որ սոցցանցերում պարբերաբար հայերի ու հույների վերաբերյալ ռասիստական գրություններ անելով հայտնի այս մարզիկի նշանակաման հրամանը ստորագրել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ վիճարկելի են որակել Քայաալփի նշանակումը՝ հիշեցնելով նրա նախկին ռասիստական գրառումներից մի քանիսը։

Փոքրամասնությունների նկատմամբ մարզիկի անհանդուրժողական կեցվածքը հատկապես ցայտուն է դրսևորվել 2013-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում տեղի ունեցած մասշտաբային ու տևական բողոքի ցույցերի ժամանակ։

Այդ օրերին Twitter-ում արած գրառումներով Քայաալփը հայերին ու հույներին էր մեղադրում այդ ցույցերը կազմակերպելու ու երկրում անկայունություն հրահրելու մեջ։

«Հրապարակը հայերին եք թողել, ալլահը թող ձեր պատիժը տա, ավազակ ցուցարարներ»։ Հայերին վիրավորող այս ու այլ գրառումների համար FILA-ն 6 ամիս ժամկետով որակազրկել էր թուրք մարզիկին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+