Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ մինչ այս Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 908 դեպք։ Ապաքինվել է ևս 6 հիվանդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 761-ի։
Դրա հետ մեկտեղ Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 14 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 2710 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 269:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







