Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի ևս 5 նոր դեպք է հայտնաբերվել: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ մինչ այդ Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 893 դեպք։
Ինչ վերաբերում է բուժվածներին, նրանց թիվն ավելացել է 8-ով և կազմում է 739:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 14 հիվանդ, կարանտինի ռեժիմում գտնվում է 2710 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 267:
Դրա հետ մեկտեղ Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել արտասահմանից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







