Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի ոչ մի նոր դեպք չի գրանցվել։ Վրաստանում վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։
StopCov կայքի տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը երեկվանից չի փոխվել և կազմում է 879 դեպք։
Կորոնավիրուսից դուրս եկածների ընդհանուր թիվը կազմում է 724 մարդ։ Վրաստանում COVID-19-ից 14 մարդ է մահացել։
Կարանտինում գտնվում է 2 710 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 267-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







