Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:30

Թուրքական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հիմնադրամի

Թուրքական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հիմնադրամի

Անկարայի 15-րդ վարչական դատարանը չեղարկել է «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը «առգրավյալ» ճանաչելու մասին որոշումը, ըստ որոշման՝ հիմնադրամը չի կարող «առգրավյալի» կարգավիճակ ունենալ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Այս որոշման դրական կողմն այն է, որ հիմնադրամն արդեն մասնակցություն կարող է ունենալ դատական գործընթացներին և ճանապարհ բացել հիմնադրամի ավելի քան 100 միավոր գույքը հետ ստանալու համար:

Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունն իրավունք ունի բողոքարկել վարչական դատարանի  որոշումը։

Հիշեցնենք, որ «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը հիմնվել է Օսմանյան կայսրության տարիներին։ Հանրապետական Թուրքիայում  նույնպես Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը պատկանող գույքերը կառավարում էր «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամը։ Սակայն այս հիմնադրամը 1973թ․ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից «առգրավյալի» կարգավիճակ էր ստացել և դադարեցվել էր իր գործունեությունը որպես իրավաբանական անձ։

Այդ ընթացքում «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամին պատկանող անշարժ գույքերի մեծ մասը վաճառվել էր 3-րդ անձանց, իսկ վաճառված գույքի դիմաց ստացված գումարը անարդացիորեն  իրացվել էր։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դեմ էր արտահայտվել հիմնադրամին առգրավյալ կարգավիճակ տալու որոշմանը և փաստաբան Ալի Էլբեյօղլուի միջոցով գույքերի վերադարձի համար դատարան էր դիմել։ Սակայն դատարանը բողոքը չբավարարելու մասին որոշում է կայացրել։ Այնուհետև դիմել են Թուրքիայի Սահմանադրական դատարան։ ՍԴ-ի որոշմամբ՝ արգելվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության և «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի հասանելիության իրավունքը դատարան։ ՍԴ-ն կրկին դատավարություն իրականացնելու համար գործը հետ էր ուղարկել Անկարայի 15-րդ վարչական դատարան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+