Թուրքիայում հունիսի 9-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 18 մարդ։ Այդ մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Կորոնավիրուսից Թուրքիայում, ընդհանուր առմամբ, մահացել է 4․729 մարդ։
Մեկ օրվա ընթացքում արված 37․225 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 993 նոր դեպք, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172․114-ի։
Նույն ժամանակահատվածում ապաքինվել է 3.218 քաղաքացի, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 144.598-ի։
Թուրքիայում թեստավորումների թիվը հասել է 2․415.179-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







