Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:15

[ԶԼՄ] Վրացական ընկերությունները Հայաստանին ախտահանման խցիկներ կնվիրեն

[ԶԼՄ] Վրացական ընկերությունները Հայաստանին ախտահանման խցիկներ կնվիրեն

Վրացական Kaya և Edison Tech Solutions տեխնոլոգիական ընկերությունները կօգնեն Հայաստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում`  նվիրելով հինգ ախտահանման խցիկ՝ գրում է Sputnik Грузия-ն:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Ըստ վերջին տվյալների՝ երկրում կա 13 130 հաստատված վարակի դեպք: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 195 նոր դեպք:

Ելնելով Հայաստանում ստեղծված համաճարակային այդ իրավիճակից՝ վրացական հանրային շրջանակները որոշել են որոշակի օգնություն ցուցաբերել Հայաստանին։

«Մենք պատրաստ ենք առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում հինգ խցիկ ուղարկել հարևան երկիր: Դրանք կարող են տեղադրվել հասարակական վայրերում, օրինակ, Վրաստանում խցիկներից մեկը գտնվում է Օքրիբի ավտոբուսի կայարանում, մյուսը Գագուա հիվանդանոցում և այլն, և Հայաստանը կարող է ցանկության դեպքում օգտագործել դրանք, ասենք, հիվանդանոցներում և հիվանդասենյակներում՝ ներքին վարակը կանխելու համար», – լրագրողներին ասել է ընկերության հիմնադիր Գիվի Բերիձեն:

Նշվում է, որ վրացական Kaya եւ Edison Tech Solutions ընկերությունների կողմից ախտահանման խցիկները  ստեղծվել են մոտ մեկ ամիս առաջ՝ COVID-19-ի տարածումը կանխելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+