Իրանական լցանավը Խարկ կղզու մոտ ամերիկյան չորս հրթիռի հարվածի է ենթարկվել, հայտնել է իրանական Khabar Fouri գործակալությունը։
«Իրանական լցանավը Խարկ կղզու մոտ ենթարկվել է ԱՄՆ-ի հրթիռային հարձակման։ Նավթատարի բեռնաթափման աշխատանքները շարունակվում են։ Մի քանի ժամ առաջ Պարսից ծոցի՝ Խարկ կղզու շրջանում մի քանի պայթյունի ձայն է լսվել»,- ասված է հաղորդագրությունում։
Գործակալության տվյալներով՝ նավը կղզուց մոտ վեց մղոն հեռավորության վրա էր։ Առավոտյան նավթատարի ուղղությամբ արձակվել է չորս հրթիռ։ Զոհեր և վիրավորներ չկան, իսկ անձնակազմը տարհանվել է։
Լցանավին հասցված վնասների բնույթի և հարվածի հետևանքների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։
Ավելի վաղ ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել էր Իրանի Խարկ կղզու հնարավոր գրավման մասին։ Ըստ Jerusalem Post պարբերականի աղբյուրների՝ Վաշինգտոնը Թել Ավիվին նախազգուշացրել էր կղզու դեմ հնարավոր ռազմական գործողության մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







