Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 6-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11,817-ի, հիվանդներից 3,513-ն արդեն բուժվել է, մահացել է 183 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 805 դեպք, մահացել է 13 մարդ, հիվանդներից 650-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 6,860 դեպք, 82 մարդ մահացել է, 3,871-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 168,340 դեպք, ապաքինվել է՝ 133,400-ը, գրանցվել է մահվան 4,648 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 167,156-ի, ապաքինվել է 129,741 մարդ, արձանագրվել է 8,134 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 449,834-ի, ապաքինվել է 212,680 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 5,528 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







