Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:09

ՀՀ-Իրան ռազմավարական համագործակցության հիմնադրամը և ՀԱԿ-ը հուշագիր են ստորագրել

ՀՀ-Իրան ռազմավարական համագործակցության հիմնադրամը և ՀԱԿ-ը հուշագիր են ստորագրել

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամը և Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Ուղիղ հեռարձակումը տեղի է ունեցել Armenia Today-ի You Tube-յան ալիքով։

Հուշագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության զարգացմանն ու խորացմանը։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն մի շարք ոլորտներում, այդ թվում՝ խորհրդակցությունների և համատեղ նիստերի անցկացում, երկու երկրների մշակութային, տնտեսական և քաղաքական կազմակերպությունների միջև կապերի դյուրացում, ինչպես նաև տեղեկատվության և փորձի փոխանակում։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ փաստաթուղթն ամրագրում է երկկողմ օրակարգն առաջ մղելու պատրաստակամություն։ Նրա խոսքով՝ Հայաստանի պետականության համար Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ միակողմանի կախվածությունը կործանարար է։ Այս համատեքստում նա կարևորել է Իրանի դերը՝ նշելով, որ Իրանը ևս ունի Հայաստանի կարիքը՝ որպես ճանապարհ դեպի Եվրոպական միություն։

Զուրաբյանը քննադատել է TRIPP նախագիծը՝ նշելով, որ դրա իրագործմամբ Հայաստանը կորցնում է իր աշխարհաքաղաքական դերը և հայտնվում Բաքվից միակողմանի կախվածության մեջ։ Փոխարենը՝ նա առաջարկել է TRIPP+BRICS մոդելը, որը, նրա խոսքով, «ներդաշնակեցնում է գերտերությունների աշխարհագրական շահերը և հեռու պահում Հայաստանին սպառնալիքներից»։

Կենտրոնի հիմնադիր Փույա Հոսսեինին, իր հերթին, նշել է, որ աշխարհում ընթանում է «միջանցքների պատերազմ», և անհրաժեշտ է թույլ չտալ Հայաստանի ու Իրանի աշխարհաքաղաքական դերի նվազումը։

Նրա խոսքով՝ Իրանի մի շարք հարևան երկրներ Իրանի հակառակորդներին ռազմաբազաներ են տրամադրել, մինչդեռ Հայաստանը Թեհրանի ամենավստահելի հարևանն է։

«Իրանը 15 հարևան ունի, և ամենավստահելի հարևանը Հայաստանն է, մենք հազարամյա բարեկամներ ենք։ Մենք տեսնում ենք, թե հիմա ինչ է կատարվում Իրանի շրջապատում, մեր հարևանների հետ լուրջ խնդիր ունենք, բոլորը ռազմաբազա են տրամադրել Իրանի թշնամիներին, Իրանի դեմ գործողություններ են արել։ Տարիներ շարունակ միակ երկիրը, որն ամենավստահելին է և բարեկամական է, Հայաստանն է։ Հետաքրքիր է, որ մեր բոլոր այդ հարևանները մուսուլմանական աշխարհից են, ու միակ հարևանը, որ վստահելի է, քրիստոնյա է։ Դա հենց այն ցուցանիշն է, թե Իրանում ինչ վերաբերմունք ունեն քրիստոնեության հանդեպ։ Բոլոր երկրները մեզ հետ շփվում են իրենց ժամանակավոր կամ երկարաժամկետ շահերի համար, բայց Իրան-Հայաստան հարաբերությունները բնական դաշնակցություն են»,- նշել է Հոսսեինին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+