Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Բայքան շրջանի 4 համայնքներում պարետային ժամ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Նշվում է, որ այդ որոշումը կապված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիայի հետ։
Սիիրթի նահանգապետարանի տարածած հայտարարություն մեջ ասվում է, որ բնակչության փողոց դուրս գալն արգելող պարետային ժամը սահմանվել է PKK-ի դեմ իրականացվող գործողությունների ժամանակ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր hանցագործությունները կանխելու, այլոց իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու» նպատակով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պարետային ժամը հայտարարվել է անորոշ ժամանակով, իսկ չեղարկման մասին Սիիրթի նահանգապետարանը լրացուցիչ հաղորդագրություն կտարածի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







