Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում էլեկտրաէներգիայի երրորդ խոշոր անջատումն է տեղի ունեցել, հայտնում է Sputnik Gruzia-ն։
Բնակիչների խոսքով՝ Թբիլիսիի գրեթե ամբողջ տարածքը, Բաթումին, Մցխեթան, Գոնիո և Կվարիատի գյուղերը, ինչպես նաև Սամեգրելո շրջանը և Դուշեթիի մունիցիպալիտետի մի քանի գյուղեր էլեկտրաէներգիա չունեն։
Իշխանությունները դեռևս չեն հայտնել անջատման պատճառը։
Վրաստանում անցյալ ամսվա վերջին երկու նման անջատում էր տեղի ունեցել՝ հուլիսի 24-ի գիշերը և հուլիսի 25-ի առավոտյան։ Դրանք ազդել էին Թբիլիսիի և երկրի շատ շրջանների վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







