Իրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանում քրեական պատասխանատվություն է նախատեսված այն լրատվամիջոցների հետ համագործակցության համար, որոնք ընդգրկված են այդ ցուցակում։
Ի պատասխան Թեհրանի քայլերի՝ ադրբեջանական գործակալությունը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում իրանական Səhər հեռուստաալիքի, Mehr լրատվական գործակալության և դրանց ներկայացուցիչների գործունեությունն ապօրինի է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







