Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակման 4 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծած հատուկ կայքում՝ stopcov.ge:
Ըստ աղբյուրի՝ այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 800 դեպք:
Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է ևս 6 անձ և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 640:
Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 13 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 2424 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 304 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







