Ադրբեջանում՝ Իմիշլի քաղաքում, երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի սեյսմոլոգիական ծառայության սեյսմիկ հետազոտությունների բյուրոյին։
Ըստ հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումները՝ 3,2 մագնիտուդ ուժգնությամբ, գրանցվել են Ադրբեջանի ժամանակով 13:34-ին։ Նշվում է, որ օջախը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։






































