Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն ապրիլի 30-ին ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձևում դրույթների համար և հանձնել բողոքի նոտա, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակման՝ հանդիպման ընթացքում դատապարտվել են դրույթները՝ դրանք անվանելով կողմնակալ ու անհիմն։ Ադրբեջանական կողմը հայտնել է, որ «բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին և պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորությանը»։
Ըստ նրանց՝ այդ մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հեռանկարների վրա։
Հանդիպման ընթացքում նրանք դժգոհել են ռազմագերիներիներին ազատ արձակելու և մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման մասին մեղադրանքներից՝ դրանք անվանելով անընդունելի։
Ավելի վաղ Բաքուն հայտնել էր, որ կարող է խզել ԵԽ-ի հետ կապերը ՀՀ-ին աջակցելու պատճառով։






































