12 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանի Մեջլիսում (խորհրդարանում) մայիսի 28 -ին ընտրվել է նոր խոսնակ՝ Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին ղեկավար ու զինվորական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Այս մասին հայտնել է IRIB-ը, փոխանցում է Ռիա Նովոստին։
Իսլամական Հանրապետության 11-րդ գումարման խորհրդարանն ընտրվել էր փետրվարին, սակայն աշխատանքը սկսել էր նախօրեին: Մայիսի 28-ին պատգամավորները քվեարկել են խորհրդարանի նոր ղեկավարի օգտին։
Հիշեցնենք, որ 2008-ից Իրանի խորհրդարանի նախագահն էր Ալի Լարիջանին։ Նա երեք անգամ ընտրվել է խորհրդարանի ղեկավարի պաշտոնում։ Սակայն 2019 -ին հայտարարել է, որ այլևս չի գլխավորի մեջլիսը։ Վերջերս էլ հայտնել էր համալսարանում դասավանդելու մտադրության մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







