Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն բաց է Ուկրաինայի հետ ռազմարդյունաբերական արտադրանքի համատեղ արտադրության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա այս մասին հայտարարել է Ադրբեջանի Գաբալա քաղաքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։
Ալիևը հայտնել է, որ «մտքերի փոխանակում է տեղի ունեցել ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ»՝ հավելելով, որ «կան համատեղ արտադրության և, ընդհանուր առմամբ, արդյունաբերական ոլորտում համատեղ արտադրության հիանալի հնարավորություններ»։
Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումը։





































