Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 165 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել և դուրս է գրվել 78, մահացել՝ 2 մարդ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 4 568 դեպք, բուժվել և դուրս է գրվել 2 897, մահացել՝ 54 մարդ:
Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 1 617 մարդու բուժումը, որոնցից 49-ի վիճակը գնահատվում է ծանր, 63-ը՝ միջին ծանրության, մնացածը իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում Ադրբեջանում կորոնավիրուսին հայտնաբերելու համար անցկացվել է 280 663 թեստավորում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







