Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսայի վարակի 149 նոր դեպք։ Այս մասին մայիսի 25-ին տեղեկատվություն է տարածել երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը, փոխանցում է Turan գորածակալությունը։
Հարևան երկրում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4271 դեպք։
Հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակից ևս երկու մահվան դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 51։
Վերջին մեկ օրում առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 134 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 2741։
Նշվում է, որ կորոնավիրուսային վարակի հայտնաբերման նպատակով կատարվել է 273 411 թեստային հետազոտություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







